Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրի նախագահը որոշում է կայացրել փոխել վարչապետին. Մարգարիտ Եսայան

Քաղաքականություն
c6c8a6e5c4c8ac92dad6c2ac516c1247

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, անդրադառնալով վարչապետի հրաժարականին, ասում է. <Բառացիորեն մոտ երկու շաբաթ առաջ մի հարցազրույցում ասել էի, որ եթե երկրում վարչապետ փոխվի կամ կառավարություն, դա կլինի միայն այն դեպքում, երբ երկրի նախագահը կորոշի փոխել վարչապետին եւ կառավարությունը: Այսօր ականատեսն ենք, որ երկրի նախագահը որոշում է կայացրել փոխել վարչապետին եւ նոր կառավարություն ձեւավորել>: Մեր հարցին արդյոք չորս ուժերի պահանջը դեր խաղաց վարչապետի հրաժարականի հարցում, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. <Իզուր են որոշ գործիչների քառաձայն անհիմն տվայտանքները, թե իրենք այս գործում ինչ-որ դերակատարություն ունեն: Քաղաքականության մեջ ցանկալին իրականության հետ շփոթելը ոչ մի տեղ չտանող ճանապարահ է: Կա իրական քաղաքականություն, կա քաղաքական մեծամասնության ղեկավար, ով որոշել է գնալ փոփոխությունների, սա է իրականությունը եւ պետք չէ գերագնահատել սեփական հնարավորությունները>: Վարչապետի հավանական թեկնածուների մասին խոսելով՝ Մարգարիտ Եսայանն ասաց. <Մեկ բան պետք է պարզ լինի ոմանց համար՝ վարչապետ կդառնա նա, ում մասին որոշում կկայացնի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը>: