Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնահատման կարգ է փոխվել

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»: Համաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով: Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաև ապահովել դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին: ՀՀ ԿԳՆ