Փաստաբան. «Ակնհայտ սուտ է» (տեսանյութ)
Մարտի 31-ին Քննչական մարմինը նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Տիգրան Պետրոսյանին առաջադրել է նոր մեղադրանք` վերաորակելով այն խուլիգանություն՝ Քր. օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-2 կետերով: «Քանի որ մեղադրանքը փոխվել է, իսկ փոփոխված մեղադրանքի մեջ նշված են հանգամանքներ, որոնք հերքում են նախորդ մեղադրանքի մեջ նշված հանգամանքները, դիմել եմ դատարան, որպեսզի որոշում կայացվի Տիգրան Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ», -այսօր «Մեդիա կենտրոնում» ասել է Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Ըստ նրա՝ նոր մեղադրանքի մեջ Տիգրան Պետրոսյանին որևէ խուլիգանական գործողություն վերագրված չէ. «Ամբողջ մեղադրանքը մի նախադասություն է, որն ակնհայտ սուտ է» Տիգրան Պետրոսյանը շարունակում է մնալ կալանքի տակ:Կալանքը երկարաձգվել է երրորդ անգամ, երրորդի ժամկետը լրանում է մայիսի 5-ին: