Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է սպասվում «Դեմ եմ»-ին աջակցելու համար պատժվածներին

Քաղաքականություն
275px-Hayazngerb

Սահմանադրական դատարանն այսօր հակասահմանադրական և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները, մասնավորապես դրանց պատադիր լինելու հանգամանքը: «Հայազն» կուսակցությունը շնորհավորում է «Դեմ.եմ» շարժման բոլոր մասնակիցներին, և ողջ քաղաքացիական հանրությանը՝ Մաշտոցի պուրակի, Տրանսպորտի թանկացման դեմ տարված պայքարներում արձանագրած հաղթանակից հետո հերթական խոշոր հաղթանակի առթիվ: Կարևորում ենք հակադարձող բնույթի պայքարից դեպի սեփական ազգային-քաղաքական օրակարգ ձևավորելուն միտված քայլերը: Այլևս կատարվածին ճիշտ գնահատական տալու և դեպի համակարգային փոփոխություններ շարժվելու ժամանակն է: Միաժամանակ իշխանություններից պահանջում ենք. • Օրենքով սահմանված կարգով պատժել հակասահմանադրական օրինագիծը ստիպողաբար պարտադրողներին: • Կազմակերպել մինչ օրս անօրինաբար կատարված պահումների արագ ու ամբողջական ետ վերադարձ: • Աշխատանքի ընդունել Մետրոպոլիտենի, Օպերայի և այլ պետական կառույցների այն աշխատակիցներին, ովքեր աշխատանքից ազատվեցին «Դեմ եմ» շարժմանն աջակցելու համար: • Համապատասխան փոխհատուցում տալ շարժման ակցիաների ընթացքում բերման ենթարկված, ձերբակալված ակտիվիստներին: • Պատժել սեփական սահմանադրական իրավունքներն իրացնող քաղաքացիների հանդեպ օրինախախտումներ կատարած ոստիկաններին: «Հայազն» կուսակցության վարչություն