Քեսաբի ողբերգությունն ու Մոսկվայի շահերը. Առավոտ
Մենք հայտնվել ենք հետղրիմյան իրադարձություններից հետո Քեսաբի ողբերգության, այնուհետեւ՝ ռուսական շահերի դաշտում, եւ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Եթե Արեւմուտքը ռուսներին է պատժում` Քեսաբով, ապա արժե մտորել դրա պատճառների մասին, թե ինչո՞ւ են զրկանքներ կրում Սիրիայի հայերը, թեեւ Սիրիայից հայերը ընդամենը 10 օր առաջ չէ, որ սկսել են հեռանալ, եւ հանուն արդարության պետք է արձանագրենք, որ նրանք, ովքեր վերջին մի քանի օրերին Սիրիայի հայերին աջակցելու կոչեր են անում` այդ աջակցությանը կարող էին կոնկրետ նպաստել Հայաստանում, քանի որ հայրենիքում կան սիրիահայեր, ովքեր վաղուց են Հայաստան ժամանել եւ դժգոհ են միջին բիզնեսում ընձեռվող հնարավորություններից եւ մտածում են Հայաստանը լքելու մասին, քանի որ այստեղ տարբեր բարդությունների առաջ են կանգնում: Սիրիական հակամարտությունում Արեւմուտքը, Ռուսաստանը, Թուրքիան ունեն իրենց շահերը, եւ այդ շահերի բախման արդյունքում սիրիական խնդրի հանգուցալուծմանը դեռ հնարավոր է՝ շատ երկար սպասենք: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ արհեստական հիստերիայի հրահրման ծուղակի մեջ հայտնվելով եւ, բարեբախտաբար, Քեսաբում հայերի սպանության մասին տեղեկությունների բացակայության պայմաններում` մենք Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը նույնացնում, հավասարեցնում ենք Քեսաբի ողբերգության հետ: Արդյոք սա վտանգավոր ուղի չէ՞ Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի համար… Այո, պետք է աջակցել Քեսաբի հայությանը բոլոր հնարավոր միջոցներով` պետական մակարդակից սկսած, լոբբիստական կազմակերպությունների գործունեությամբ ավարտած: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ аravot.am-ում