A
A
Շանթ Հարությունյանի համախոհներից մեկի խափանման միջոցը փոխվեց
Նախորդ տարվա նոյեմբերի 5-ի դեպքերի առիթով կալանավորված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի համախոհներից Միսակ Առաքելյանն այսօր ազատ է արձակվել։ Նրա փաստաբան՝ Հովհաննես Քոչարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ Միսակի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինվել է ստորագրությունով երկրից չհեռանալու մասին. «Նաեւ փոփոխվել է Միսակ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը»։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառել մեղադրանքը փոխարինվել է խուլիգանության հոդվածի առաջին մասով։ «Միսակ Առաքելյանը այս պահին գտնվում է տանը»,-եզրափակեց փաստաբան Հովհաննես Քոչարյանը։