Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմորդները խնդրի առաջ են կանգնել (տեսանյութ)

Հասարակություն
rrrrrrrrr

Ռուսաստանում ասպիրանտուրական կրթությունը շարունակելու ցանկություն ունեցող հայաստանաբնակ ուսանողները կանգնել են խնդրի առաջ: Նախկինում ամեն տարի դիմորդները ընտրվել են ընդամենը ներկայացնելով մագիստրոսի դիպլոմ և ռուսերեն բանավոր հարցազրույց հանձնել։ Այս տարվա կրթության և գիտության նախարարության նորամուծությունը ուսանողների օգտին չէ. «Փաստաթղթերի ընդունելությունից երկու օր առաջ մեզ տեղեկացրին, որ գոյություն ունեն այլ քննություններ, որոնց մեջ մտնում TOEFL, ռուսերենի քննություն, թեսթ, համակարգչային քննություն և մասնագիտական»,- տեղեկացրեց դիմորդներից Արամ Տարինյանը, իսկ մեկ այլ դիմորդ Աննա Երուսալիմսկայան հավելեց. «Դա մեր իրավունքների խախտում է, եթե ինչ-որ պայման է դրվում, պետք է դրվի ի սկզբանե»։ Պահանջվող քննություններին մեկ շաբաթվա, կամ թեկուզ մեկ ամսվա ընթացքում պատրաստվել՝ դիմորդները համարում են ֆանտաստիկայի ժանրից. «Եթե նման փոփոխություն են անում, պետք էր այդ փոփոխությունը անել սեպտեմբերին, որ մենք պարզապես հասցնեինք պարապել և հաջողությամբ հանձնել քննությունները: Բոլորովին պարզ չէ, թե ինչու է այս որոշումը վերջին պահին արվել, ցանկացած մարդ, ով քննություն է հանձնել իր գիտելիքներով, գիտի, որ քննությանը պետք է նախապատրաստվել, նամանավանդ, որ դրանք լուրջ քննություններ են»,- ասում են դիմորդները: Այսօր Ռոսսոտրուդնիչեստվոյի դիմաց հավաքված շուրջ մեկ տասնյակ դիմորդներին ընդունեցին գործակալությունում: Նկարահանմանը կտրուկ դեմ էին: Հանդիպումից հետո ուսանողները հայտնեցին, որ ցանկից հանվել է միայն մեկ քննություն, մնացածը ստիպված են հանձնել, եթե ցանկանում են ուսումը շարունակել ռուսաստանյան բուհերում։ ՌԴ բուհերի ընդունելությունների ցանկն՝ այստեղ