Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ատկատների» գործով պաշտպանական ճառը՝ ապրիլի 8-ին

Հասարակություն
գոռ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ազգային գրադարանի «ատկատների» գործով մեղադրող կողմը պահանջեց Քաղաքաշինության նախարարության Շինարարության քաղաքականության վարչության նախկին պետ Գոռ Քամալյանին ազատազրկել 6 տարի ժամկետով։ Մեղադրող կողմը միջնորդեց Գոռ Քամալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, նաեւ 3 տարի ժամկետով նրան զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Գոռ Քամալյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատական նիստը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի՝ ապրիլի 8-ին.«Ես հանդես կգամ պաշտպանական ճառով»,-ասաց պարոն Սիրունյանը։ Հիշեցնենք, որ Ազգային գրադարանի վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ տեղ գտած չարաշահումների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է 2012-ի սեպտեմբերի 15-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարությունում անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո, երբ վերջինս հորդորել է «ատկատների» գործերը քննելու ժամանակ «գլխից բռնել»: