Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի. հայտարարություն

Հասարակություն
991bf6afd328bb88c36a53386835477e

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Ալեքսանդր Ազատի Սարգսյանը որևէ առնչություն չունի խախտումների արձանագրման կենտրոն «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ: Նա երբևէ չի հանդիսացել և չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել և չի իրականացնում ընկերության կառավարման որևէ գործառույթ: Շրջանառվող տեղեկություններն առ այն, թե ընկերությունը պատկանում է Ա. Սարգսյանին, իրականությանը չեն համապատասխանում, դրանք մտացածին են և կեղծ: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն իր գործառույթներն իրականացնում է ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև 2011թ. հունիսի 13-ին կնքված պայմանագրի շրջանակներում: Հանրությանը հետաքրքրող՝ գանձված տուգանքների 70 տոկոսը ընկերությանն ուղղվելու երևույթը իրականում հետևյալն է. ընկերության կողմից կատարված ներդրումների ծավալը շուրջ 5 300 000 000 ՀՀ դրամ է, որի վճարումը իրականացվել է, համակարգի շահագործման արդյունքում փաստացի գանձված գումարների 70 տոկոսից: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը, ընկերության կողմից ներդրած գումարները անվերապահորեն վճարելու պայման չի ընդունել, այլ ընկերության կատարած ներդրումների դիմաց վճարումը իրականացնում է այդ համակարգի արդյունավետ շահագործումից ստացված գումարների 70 տոկոսից: Բնականաբար, ներդրված համակարգի ոչ արդյունավետ շահագործման բացասական ռիսկը կրել և կրում է ընկերությունը: Հետագայում, 01.12.2013թվականից, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նախաձեռնությամբ, տոկոսային հարաբերակցության չափը փոփոխվել է՝ դարձել է հիսուն տոկոս, որն ուղղվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի կողմից կատարված ներդրումների, տեղադրված և սպասարկվող համակարգերի պահպանման, վերանորոգման, շահագործման և արդիականացման ծախսերի ապահովմանը:   Հարգանքով՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյան