Ներողություն խնդրելու ժամանակն է. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Ողջունելով ՀՀ դիմացկուն քաղաքացիներին՝ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամ Դավիթ Սանասարյանը նշեց, որ մենք դիմացկուն ենք, բայց պետք է վստահ լինել, որ դիմացկուն լինելուց չենք վերաձեւակերպվի եւ չենք դառնա հարմարվողներ. «Որովհետեւ հարմարվողները պահանջելու բան չունեն ոչ այս ապօրինի իշխանություններից, եւ ոչ էլ աշխարհից»։ Ըստ Դավիթ Սանասարյանի՝ միասնությունը պետք է ձեւավորվի այս հրապարակում։ «Պետք է այս հրապարակ գան բոլոր քաղաքական ուժերը եւ ասեն, որ էս իշխանության հետ էսինչ կապերն են ունեցել, էսինչ ղալաթն են արել, բայց էլ չեմ անելու եւ ներողություն խնդրեն քաղաքացիներից»։ Ես ասում եմ, որ էսօր որ Հայաստանը ունի քաղբանտարկյալներ, բոլորիս մեծ-մեծ խոսելու եւ ոչինչ չանելու արդյունքն է։ «Մենք ընտրությունից ընտրություն ոչ մի բան չենք անում ինքնիշխանությունը կոռոզիայից փրկելու համար»,-իր ելույթում նշեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը։ Այսօր Հայաստանում եւ նրա ժողովրդի հետ խոսելու լեզուն է ձեւավորվել. «Պարտադրանքի լեզու։ Այդ պարտադրանքի դեմ է, որ այսօր պետք է պայքարենք բոլորս»։ Անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի նիստին Հայաստանի քվեարկությանը՝ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի ձեռնպահ կամ բացակա քվեարկությունը երեկ որեւէ բան չէր փոխելու։ Նրա խոսքով՝ պարզ դարձավ, որ Երեւանը չէ որոշողը, որ Երեւանում չէ որոշվում Հայաստանի ժողովրդի շահը։ Բոլորը հասկացան, որ պետք է խոսեն Մոսկվայի հետ. «Այս լեզվի դեմ պետք է պայքարի ՀՀ քաղաքացին»,-ասաց ավագանու անդամը։