Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀՀ-ն կդիմի ԱՄՆ արտաքին հատկացումների հանձնաժողովին

Քաղաքականություն
կոնգրես

Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանի հայտարարությունը Վաշինգտոնում տարվող լոբբիստական վերջին աշխատանքների կապակցությամբ Հենց այս րոպեներին Ամերիկայի Հայկական Համագումարը Կոնգրեսի հայկական խմբի հետ համատեղ ակտիվորեն աշխատում է արտաքին հատկացումների համապատասխան հանձնաժողովի ղեկավարներին պահանջով դիմելու ուղղությամբ: Կարևորելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերի ամրացումը և հատկապես հաշվի առնելով վերջին ողբերգական իրադարձությունները Սիրիայում` Համագումարն ընդգծում է 2015 թվականին նախատեսվող ֆինանսական աջակցության վերանայման անհրաժեշտությունը: Մասնավորապես` - ավելացնել ոչ միայն Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ջավախքին տրամադրվող ֆինանսական հատկացումները, այլև ընդգրկել հայ և այլ քրիստոնեական փոքրամասնությունների համայնքները Մերձավոր Արևելքում, - կասեցնել Ադրբեջանին նախատեսվող աջակցությունը, քանի դեռ վերջինս շարունակում է սադրանքները սահմանի երկայնքով: Համագումարը, խորապես գնահատելով հայամետ կոնգրեսականների սրտացավ արձագանքն ու աջակցությունը`կապված Քեսաբի ողբերգական իրադարձությունների հետ, վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող են և պարտավոր են ավելին անել` հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ամերիկայի հայկական համագումար