Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բնակիչներից շատերը բնակարանների կորստի ցավից մահացել են» (տեսանյութ)

Հասարակություն
buzand

«Վարչապե՜տ, վարչապե՜տ» . կառավարության շենքի մոտ հավաքված՝ Բուզանդի և Հյուսիսային պողոտայի բնակիչների խոսքով՝ կամ վարչապետը լավ չի լսում, կամ էլ իրենց բանի տեղ չի դնում։ Բնակիչները պահանջում են, որ պետությունը համապատասխան փոխհատուցում տա իրենց՝ կորցրած բնակարանների դիմաց։ «Մեզանից եկան կոպեկներով մեր տներն առան, մեր տներից մեզ հանեցին, իրանք միլիոններով ծախեցին ՝ հարստացան», - ասաց բնակիչներից Ժենյա Պողոսյանը և հավելեց՝ սա եղեռն է այս փողոցների բնակիչների հանդեպ։ Բնակիչների փոխանցմամբ՝ իրենց պաշտոնատար անձինք շարունակ խաբում են. «Գնում ենք քաղաքապետարան, ասում են՝ էսօր էկեք, վաղը էկեք, բայց ըտենց էլ պատասխան չեն տալիս», - ասաց մեկ ուրիշ բնակիչ։ Բնակիչներից մեկն էլ ավելացրեց. «Ծառ ու ծաղիկ տնկելուն փող ունեն, մեր բնակարանների փողը չունեն, ամեն տեղ դրոշներ են դնում, էդքան դրոշներ ինչ ենք անում, դրա փողը մեզ տվեք»։ Բնակիչները դժվարանում են ասել, թե պայքարի հաջորդ քայլը որն է լինելու, բայց միաժամանակ նշում են, որ պայքարը շարունակական է լինելու… Նաև նշում են, որ պայքարողների շարքերը գնալով նոսրանում են՝ բնակիչներից շատերը բնակարանների կորստի ցավից մահացել են։ Ի դեպ, երբ կառավարության շենքից դուրս եկավ Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Ֆիրդուսի 33 փողոցի բնակիչները նրանց մոտեցան, սակայն իրենց խնդիրները լուսաբանող լրագրողներին հրմշտելով թույլ չտվեցին տեսանկարահանել զրույցի ընթացքը։