Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհուրդ տվեց լսել Պուտինին.Ինչ ասում է՝ անում է

Քաղաքականություն
DSC09244-434x2651

Ղրիմի իրադարձություններից հետո դժվար թե Ռուսաստանի հետ վերականգնվեն նախկին հարաբերությունները,- ասում է Էստոնիայի ԱԳ փոխնախարար Կյուլիկե Սիլաստե-Էլինգը : Նրա խոսքերով՝ առաջիկայում արդեն ԵՄ-ն Ռուսաստանի հանդեպ կկիրառի տնտեսական պատժամիջոցներ: Ներկայումս քննարկվում են այն տարբերակները,որոնք ձեռնտու կլինեն ԵՄ բոլոր անդամ-երկրներին: Էստոնիան գազն ամբողջությամբ ստանում է Ռուսաստանից, սակայն, ըստ նրա , բարեբախտաբար, այդ էներգիայի միակ աղբյուրը չէ, այլ ընդամենը 10-12 տոկոսն ապահովողը: Պատժամիջոցների կիրառման դեպքում, ԱԳՆ ներկայացուցչի գնահատմամբ, Էստոնիան, այնուամենայնիվ, վնասներ կկրի, քանի որ Ռուսաստանի հետ բավական ակտիվ ապրանքաշրջանառություն է: ԵՄ-ն, ՌԴ-ի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառելիս, որոշակի կփոխատուցի այն երկրներին, որոնց տնտեսությունը կախված է Ռուսաստանից: Տիկին Սիլաստե-Էլինգը չի կարծում, որ ԵՄ-ն մեղավոր է ուկրաինական իրադարձությունների նման զարգացման համար: Ըստ նրա՝ ԵՄ-ն  ամեն ինչ արել է՝ բացառելու համար Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը, բայց, ինչպես երեւում է, արդյունավետ չէր: Ղրիմի դեպքերից հետո նա կոչ է անում, ավելի ուշադիր հետեւել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին. « Նա ինչ ասում է, անում է»: Արդյո՞ք ԵՄ-ն հիմա արդեն լրջորեն է վերաբերում Պուտինի խոսքերին,- հարցրեց Արեւելյան գործընկերության էստոնական եւ Երեւանի ԵՄ կենտրոնների ծրագրով  Տալլինում գտնվող «Ա1+»-ի թղթակիցը։ «Ես չեմ կարող ասել, թե ԵՄ-ն ինչպես է վերաբերում նրա խոսքերին, բայց Էստոնիան շատ լուրջ է վերաբերում»,- ժպտալով պատասխանում է  Էստոնիայի ԱԳՆ փոխնախարարը: Կարինե Ասատրյան Տալլին