A
A
Մարդիկ փախել են Քեսաբից՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ (տեսանյութ)
Սիրիական պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված Խաչիկ Մանջիկյանն արդեն մի քանի օր է՝ հեռախոսը ձեռքից վայր չի դնում։ Անընդմեջ խոսում է Սիրիայի Քեսաբ քաղաքում գտնվող իր բարեկամների հետ։ Քեսաբը, որտեղ մոտ 1500 հայ էր ապրում, ամբողջությամբ դատարկվել է: Մանջիկյանը վստահ է՝ Քեսաբը գրավածները թուրք զինյալներ են, որոնք վաղուց էին այն ծրագրել։ Նրա հարազատները պատմել են, որ մարտի 21-ի առավոտյան Թուրքիայից Քեսաբի վրա հարձակվածները սկսել են թալանել հայերի տները; Մարդիկ կարողացել են փախչել միայն իրենց վրայի հագուստով՝ ոչինչ չվերցնելով իրենց հետ։ Խաչիկ Մանջիկյանին հասած տվյալներով՝ Քեսաբում հայ զոհեր չկան, կա ընդամենը մեկ վիրավոր։ Ավելին՝ տեսանյութում