Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանկից ամբողջ գումարը կհանեն

Քաղաքականություն
66

Ինչո՞ւ է քաղաքացի Գեւորգի Գեորգիսյանը Ազատության հրապարակում։ Հարթակից ելույթ ունեցող քաղաքացին այդ հարցն է տալիս ու ինքն էլ պատասխանում՝ հանուն իր երեխաների։ Ըստ նրա՝ եթե այսօր խնդիրները չլուծվեն, դրանք ավելի կծանրանան եւ բաժին կընկնեն հաջորդ սերնդին։ «Քաղաքացիական անհնազանդությունը առանց բռնության իշխանության քաղաքականությանը դեմ արտահայտվելն է» ,- հիշեցրեց նա եւ հավելեց, որ իրենց հաղթաթուղթը մնալու է անկախատեսելիությունը։ Չի բացառվում, որ մի ամբողջ շենք այս պայքարի արդյունքում չվճարի կոմունալ վճարները կամ մի օր նրանք բոլորով կանխիկացնեն իրենց բանկային գումարները,- իրենց զինանոցից երկու միջոց նշեց բանախոսը։ Իսկ այս իրականացման համար նա հիշեցրեց, որ անհրաժեշտ է սոսկ միասնություն։ Ելույթ ունեցողներից Հայկ Ավետիսյանն էլ իր ելույթում նկատեց,որ հավաքվել են՝ ցույց տալու, որ քաղաքացին հանուն իրավունքի կարող է դուրս  գալ փողոց։ «Մեր պայքարը շարունակվելու է՝ եւ հանրահավաքների, եւ փողոցների փակման, գուցե նաեւ գործադուլների միջոցով»,- ասաց նա։