ԲՀԿ-ականը վարչապետին հրավիրեց հրապարակ (տեսանյութ)
«Որ պարտադիրը պետք է իր ոտքը քաշի և հեռանա մեր երկրից, դա պարտադիր է»,- հենց նոր հայտարարեց ՀՀ քաղաքացի, ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն Ազատության հրապարակում ընթացող՝ «Դ!եմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում: Հանրահավաքը կենսաթոշակային կուտակային բաղադրիչի դեմ է։ Անդրաառնալով նրան, որ վարչապետը հրավիրում է նախաձեռնության անդամների երկխոսության` պարոն Բաբայանն ասաց. «Թող ինքը գա այստեղ, թող ինքը գա ու տեսնի` ինչքան մարդ կա այստեղ»: Վահան Բաբայանը երեկ է վերադարձել Հայաստանի սահմանամերձ գյուղերից: «Ամբողջ սահմանի երկայնքով ժողովուրդը սպասում է ձեզ, այսինքնէ մեզ: Մարդիկ խնդրում են, որ Երևանը ոտքի կանգնի»,- ասաց նա: Վահան Բաբայանը խոստացավ, որ որպես զինվոր` կանգնելու է շարժման կողքին և պայքար, որ «այս ռեկետը վերջապես տապալվի»: Նա կոչ արեց բոլորին մեկ օրում մեկ ժամով հավաքվել մեկ տեղում, և «վերջը կգա այս ամեն ինչի»: «Մենք ենք տերը մեր երկրի, և հաղթելու ենք»,- իր ելույթն ավարտեց Վահան Բաբայանը: Ազատություն հրապարակում հավաքվածները ողջունեցին այն բոլոր կոլեկտիվներին,ովքեր միասնաբար դեմ են դուրս եկել կուտակային պարտադիր բաղադրիչի հարցով։