Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը ելույթ ունեցավ իբրեւ քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքականություն
23

«Դ!եմ եմ» շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր, այլ բոլորին փողոց է հանել առաջին հերթին արժանապատվության խնդիրը: Հենց նոր հայտարարեց ՀՀ քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանն այս պահին Ազատության հրապարակում ընթացող, «Դ!եմ եմ» նախաձեռնության հանրահավաքում: Սեֆիլյանը նշեց, որ 23 տարի առաջ պատիվ է ունեցել գլխավորել 56 հոգանոց ջոկատ, որն առաջինը լինելով հայկական ջոկատներից՝ բացահայտ մուտք է գործել Ստեփանակերտ: Այն օրերին քչերն էին հավատում, որ հայերին հաջողվելու է ազատագրել Արցախը, բայց փոքրաթիվ ջոկատները կարողացան հույս ու հավատ ներշնչել հայ ժողովրդին, ինչի արդյունքում հայերին հաջողվեց ազատագրել Արցախը: Սեֆիլյանն ասաց, որ իրենց սերունդը հաջորդող սերնդին թողեց մի մեծ նվաճում` գերեվարված հողը վերադարձնելով Մար Հայաստանի գիրկը: Սակայն, դժբախտաբար, իրենց չհաջողվեց ստեղծել այնպիսի մի համակարգ, որը կկառավարեր հայ ժողովրդին և ոչ թե կկեղեքեր: «Մեզ չի հաջողվել մեր երկրի կառավարման ղեկից հեռու պահել մեր երկրի տականքին»,- ասաց Սեֆիլյանը: “Dem Em” civil initiative held a rally on Freedom Square Ուստի, նա հավելեց, որ եթե 20 տարի առաջ իրենց սերունդը խնդիր էր դրել ազատագրել Արցախը, ապա այսօր արդեն իրենք խնդիր են դրել ազատագրել Հայաստանն ու Երևանը ամբողջությամբ:   Ժիրայր Սեֆիլյանը կոչ արեց լինել համառ ո վճռական: Նա այս ռեժիմի պարագլուխներին անվանեց ոչ թե պետական այրեր, այլ հակառակորդ, օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիա: Հավաքվածներն արձագանքեցին` այո: Սեֆիլյանն ասաց, որ հայերի մեջ պայքարի կամքը չի անհետացել, ինչի վկայությունն էին օրերս Օհանավանի, Կարպիի դեպքերը՝ գյուղացիների բողոքը ՀԷԿ-ի կառուցման դեմ։ Անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին` Սեֆիլյանն ասաց. «Ժողովուրդ, իսկապես պահը լուրջ է: Հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք բարձրաձայնում են մեր ինքնիշխանությունից հրաժարվելու և Ռուսաստանին հանձնվելու մասին»: «Մեր ինքնիշխանությունը ոչ մի կայսրության չենք զիջելու: Մենք ենք տերը մեր երկրի»,- հայտարարեց նա, ինչից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել` «Մենք ենք տերը մեր երկրի»: