A
A
Հեթանոսները նշեցին Նոր տարին (տեսանյութ)
Ամանորյա տոնակատարություն՝ գինեձոնով, կրակի վառման ծիսակարգով եւ փառաբանումներով: Հայ արիներն այսօր նշում են տարվա առաջին օրը։ Գառնիում հայ հեթանոսները փառաբանեցին Վահանգն Աստծո ծնունդը։ Արորդիների քուրմ Գագիկ Հայրապետյանը խոսելով օրվա խորհրդի մասին, նշեց.«Օրվա խորհուրդը օրահավասարն է: Մութն ու լույսը սկսեցին հավասարվել իրար: Լույսը սկսելու է հաղթել, մութը նահանջել: Իսկ տոնածառ զարդարելը տիեզերական զորությունների հետ հարաբերվելու ձեւերից մեկն է»: Գունավոր թելերը ծիրանու ծառին առանց խորհրդի չեն հայտնվում։ Ամեն թել մի երազանք է։ Ծառը զարդարողները հավատացած են, որ իրենց ցանկությունները իրականություն են դառնալու։