Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցեղասպանության հարցում չենք կարողանում խփել թիրախին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Անահիտ-Խոսրոեւա1

Թուրքիան խուսափելու տեղ չունի. Հայոց ցեղասպանությունը ժխտելու նրա փաստարկները հերքվում են ամբողջովին։ Չիկագոյի համալսարանի դասախոս Անահիտ Խոսրոևան թուրքական ժխտողական քաղաքականությանը պարտություն է կանխատեսում։ Սակայն ձեռքերը ծալած նստելը՝ «Հայերի ցեղասպանությունը. Դասեր անցյալից հանուն ապագայի» գիտաժողովի մասնակիցները սխալ են համարում. «Մեր թշնամիներն ավելի շատ են աշխատում, ավելի շատ բան են անում, քան մենք այստեղ», -ասաց Անահիտ Խոսրոևան։ Իսկ Թուրքագետ Արտակ Շաքարյանը հավելեց. «Գործընթացն ինքնահոսի վրա է, այսինքն` իներցիայով որքան աշխատանք, որ արվել է, իներցիայով գնում է, բնականաբար 100-ամյակն ուժ և արագություն է հաղորդում, սակայն, ըստ էության, մենք չենք կարողանում խփել թիրախին»։ Թուրքիայի ներկայիս իշխանությունը 1 ու կես միլիոն հայերի սպանության համար պատասխանատու է համարում Օսմանյան կայսրությանը։ Բայց Արտակ Շաքարյանը նոր մոտեցում է առաջարկում այս տեսությունը հերքելու համար. «Էական խնդիր է, ոչ միայն մարդկանց սպանելը, այլ նաև, որ հայերի ունեցվածքը վերցրել են, յուրացվել են հենց Թուրքայի հանրապետության կողմից. չէ որ այժմ Թուրքիան է օգտագործում դրանք: Երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դրան պետք է հաջորդի պահանջատիրության փուլը»։ Ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան նաեւ կարևոր է համարում կարծրատիպի վերացումը, թե անկախ գործընթացներից՝ Հայոց ցեղասպանության 100 տարին լրանալուց հետո հարցը փակվելու է. «Չէ, 100 տարին անցնելով՝ մեր հարցը չի փակվում, ընդհակառակը մենք պետք է պայքարենք այնքան, մինչև արդյունք ստանաք, 100 տարի կանցի, թե ավելի շատ՝ էական չէ»։