A
A
Ճանապարհը փակ է. բնակիչները պահանջում են վարչապետին (լուսանկարներ)
Արագածոտնի մարզի գյուղերի 7 գյուղերի բնակիչներ փակել են Երեւան-Ապարան ճանապարհը։ Նրանք պահանջում են հեռացնել տեխնիկան ՋԷԿ-ի տարածքից, պահանջում են հանդիպում վարչապետի հետ։ Ոստիկանությունը հորդորում է բացել ճանապարհը, եւ այդպես բանակցությունները շարունակել, սակայն ժողովուրդը վանկարկում է՝ ոչ։ «Ա1+»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Ճանապարհին շուրջ մեկ կիլոմետրի չափ խցանում է, որի մեջ հիմնականում բեռնատար մեքենաներ են, որոնք տարբեր ապրանքներ են տեղափոխում։ Այստեղ է նաեւ մարզպետը, համայնքային ոստիկանության ղեկավարը, սակայն իրավիճակը մնում է անկառավարելի։ Բնակիչները հայտարարում են, որ իրենց նկատմամբ բռնի ուժ են ուզում կիրառել։ Մանրամասները՝ քիչ անց