Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները

Քաղաքականություն
e2905f53f79631d42793b9afce128953

«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Մարտի 18-ին որոշ քաշային կարգերում հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: 46 կգ քաշային կարգում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանը, Վաղարշակ Սարգսյանը և Վահե Դավոյանը: 48 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին և կիսաեզրափակիչ դուրս եկան Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Վահե Բադալյանը, Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցը ներկայացնող Արթուր Բարեյանը, ինչպես նաև Վանաձորի մարզադպրոցի ներկայացուցիչներ Տիգրան Սարիբեկյանն ու Արեն Հարությունյանը: 52 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում միմյանց հետ կմրցեն դինամոյական Գարիկ Վարդանյանն ու Պոլիտեխնիկ մարզական ակումբը ներկայացնող Զոհրաբ Ղազարյանը: Այս քաշային կարգում կիսաեզրափակչի մյուս զույգը կկազմեն Մնացական Հարությունյանն ու Աշոտ Մխիթարյանը: 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Կարեն Մարգարյանը, Արտուշ Վաթյանը, Գևորգ Հարությունյանը և Հարություն Պապիկյանը: 66-ում՝ Դավիթ Արաբյանը, Փայլակ Ղազարյանը, Դավիթ Թարոյանը և Գուրգեն Մադոյանը: 75 կգ քաշային կարգի ¼ եզրափակչում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին Վան Մելքումյանը, Կարեն Հակոբյանը, Ժորա Ղազարյանը և Գևորգ Զաքարյանը: 80 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում ռինգ դուրս կգան Էդիկ Մաղաքյանը, էմիլ Հովհաննիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Ալյոշա Ստամբոլցյանը : Մարտի 19-ին հայտնի կդառնան նաև 50 կգ, 60 կգ , 63 կգ , 70 կգ , +80կգ քաշային կարգերի կիսաեզրափակչի մասնակիցները: Մրցումների սկիզբը ժամը 13:00-ին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն