Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկներին ճնշում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Azatamartikner

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների համար պայքարող ազատամարտիկները բարձրաձայնում են ճնշումների մասին: Նրանք նշում են, որ տարբեր պաշտոնյաների և քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից սպառնալիքներ են ստացել: Պահեստազորի գնդապետի մարտական ընկերները` Ստեփան Ստեփանյանը, Գևորգ Սարգսյանը և Յուրա Աթայանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ իրենց քաղաքացիական հագուստով անձիք ահաբեկել են` հորդորելով չմասնակցել Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանության համար մղվող պայքարին: Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում ապրող ազատամարտիկ Գևորգ Սարգսյանը նշեց, որ նմանաբնույթ սպառնալիքները վերջին շրջանում ավելացել են. «Արդեն սկսում են ատամ քցել, մեսիջներ են ուղարկում, մարդիկ են ուղարկում, գյուղապետի միջոցով են խաբարներ ուղարկում, որ մի գնացեք, գործ չունեք, ոստիկանությունից են զանգում, ԿԳԲ-ից են զանգում»: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը պայքարում էր ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին, նրան կալանավորել են խարդախության մեղադրանքով: Մանրամասները` տեսանյութով քիչ ավելի ուշ: