Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմում անցկացվեց հանրաքվե. աշխարհը չի ճանաչում այն, բացի ՌԴ-ից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ռեֆ

Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվեն: Բացի Ռուսաստանից, որեւէ պետություն չի ընդունել հանրաքվեի օրինականությունը: Եվ որքան էլ Ուկրաինայի իշխանությունները կոչ արեցին Ղրիմի բնակչությանը բոյկոտել հանրաքվեն, այն տեղի ունեցավ: Այսպիսի ակտիվություն երբեւէ որեւէ ընտրություններում չի եղել` գրեթե 80 տոկոս մասնակցություն. Փաստում են Ղրիմի փորձագետները: Մամուլը գրում է, որ որեւէ լուրջ միջադեպ կամ ընտրախախտում չի գրանցվել, ամեն ինչ անցել է խաղաղ: Սակայն լրացուցիչ ցուցակներով հարյուրավոր մարդիկ՝ ՌԴ քաղաքացիներ են մասնակցել ընտրություններին: Կիրակի երեկոյան <Ռոսիա 24> ՀԸ անցկացրած <Էգզիթ փոլ>-ի արդյունքներով՝ Ղրիմի բնակչության 93 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ կազմ մտնելուն, 7 տոկոսը՝ դեմ: Ղրիմի ՝ Ուկրաինայի կողմից չճանաչված իշխանությունները հայտարարել են, որ թերակղզին կանցնի Ռուսաստանի կազմ ամենասեղմ ժամկետներում: Այս մասին կարդում ենք Բի-Բի-Սի-ում: <Ամեն ինչ կանենք հնարավորինս արագ՝ այդ ընթացքում պահպանելով իրավաբանական բոլոր գործընթացները>,- կայքի փոխանցմամբ՝ <Ինտերֆաքս>-ին ասել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը: Ըստ նրա՝ երկուշաբթի առավոտյան արդեն Ղրիմի Գերագույն խորհուրդը կդիմի ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրանքով մտնել ՌԴ կազմ: Արեւմուտքը եւ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները չեն ճանաչում հանրաքվեն: Կիեւի Մայդանն այս պահին անհանգիստ է. Այստեղ մեկ ամիս առաջ սպանված քաղաքացիների հիշատակն են հարգում վառված մոմերով եւ սպասում Արեւմուտքի արձագանքին Ղրիմի հանրաքվեի շուրջ: ԱՄՆ Արիզոնա նահանգի սենատոր Ջոն ՄըքՔեյնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Միացյալ Նահանգները պետք է արմատապես վերանայի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հարաբերությունները և առավել կոշտ դիրքորոշում ցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ: Հանրապետական սենատորը շեշտել է, որ խոսքը չի գնում Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողությունների իրականացման մասին, սակայն «առկա են բազմաթիվ հնարավորություններ, որոնք պետք է ձեռնարկի Միացյալ Նահանգները»: Ղրիմում անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքների մասին՝ ավելի ուշ: