Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկին պատժում են էլիտայի հետ պայմանավորվածությունը խախտելու համա՞ր (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի, թե արդյոք շինծու չէ՞ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը խարդախության մեղադրանքով, ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանի հետ իրենք պայմանավորվածություն են ունեցել ուսումնասիրելու նրա բարձրացրած հարցերը՝ ազատամարտիկների սոցիալական վիճակի մասին։ Սակայն. «Պայմանավորվածությունը չի կատարվել։ Ես անձամբ եմ նրան հրավիրել, պայմանավորվածությունը խախտվել է Վոլոդյա Ավետիսյանի կողմից, թե ինչ ուղղությամբ ենք աշխատելու։ Որեւիցե քաղաքական հետապնդոււմ չկա, նրա կենսագրությունն ու անցած ճանապարհը գիտեմ, նա մեր մարտական ընկերն է, բայց քրեական պատասխանատվությունը տեղին է»։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը՝ «Տպավորություն կա, որ նրան դատում են էլիտայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չպահպանելու համար...», Պաշտպանության նախարարը նորից կրկնեց. «Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված ոչ պայմանավորվածությունը խախտելու համար, դա վիրավորական է հենց ինձ համար, որ մեր նախկին սպաները զբաղվում են այնպիսի բաներով, որոնց դեմ պայքարում է հենց Պաշտպանության նախարարությունը»՝ նշեց նախարարը՝ հիշեցնելով ազատամարտիկի նկատմամբ հարուցված քրեական գործը խարդախության մեղադրանքով։