Լ. Ալավերդյան «Սահմանը պատշաճ ձևով պաշտպանված չէ». Փաստինֆո
Անցած երկու ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի այս խոցելի հատվածը ամրացնելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել: Եվ այս պարագայում մնում է միայն ենթադրություններ անել մեր սահմանների պաշտպանվածության վերաբերյալ: Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Մեր զրուցակիցը ևս մտահոգություն հայտնեց ՀՀ քաղաքացիների գերեվարության կրկնվող դեպքերի վերաբերյալ` լինի դա Մանվել Սարիբեկյանը, թե Արսեն Խոջոյանը: «Մենք չգիտենք նրանք առևանգվե՞լ են, հատե՞լ են սահմանը, թե՞ մեր սահմանը հատած ադրբեջանցիների կողմից վերցվել են պատանդ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով. «Հասարակ մի հարց է, որ կարիք ունի հստակեցման, չէ, որ ոչ մի նշան չկա, իսկ ինչպես ենք մենք հասկանում, որ նրանք հատել են սահմանը և հայտնվել են ադրբեջանական տարածքում: Չէ, որ այդ դեպքում պետք է որ բավականին խորը գնացած լինեն»: Ավելին՝ այստեղ