Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցավերն անիմաստ չեն». ՀԷԿ-ի աշխատանքները դադարեցվել են (տեսանյութ)

Հասարակություն
aparan4

Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանը պնդում է, որ երեկ Աշտարակ-Ապարան մայրուղում ոստիկանները ծեծի են ենթարկել իրեն` հարվածելով ծնկներին և երիկամին: Այսօր արդեն Եղիան չի զղջում պատահածի համար, ասում է` իրենց պայքարը արդյունք տվել է: «Հենց նոր զանգեցին գյուղից ու ասացին, որ ոչ մի աշխատանք չի տեղի ունեցել, հասկանում ես, որ այդ ցավերը անիմաստ չեն»,- մեզ հետ զրույցում ասում է բնապահպանը: Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Արտաշավան և հարակից այլ գյուղերի բնակիչները ոտքի էին կանգնել ու փակել Աշտարակ-Ապարան մայրուղին` բողոքելով համայնքում իրականացվող ՀԷԿ-ի շինարարության դեմ: Ակցիային մասնակցել է նաև քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սահակյանը, ով համոզված է, որ ցույցից հետո ոստիկանները հետևել են իրենց. «Փաստացի ոստիկանությունը առանց դատարանի սանկցիայի հետևել է մեզ, ու երբ մենք իջանք տրանսպորտից, նրանք առանց որևէ բան ասելու, ի դեպ քաղաքացիական հագուստով, սկսեցին քաշքշել առանց ներկայանալու, ուժի կիրառմամբ մեզ մտցրեցին մեքենաները և տարան Աշտարակի ոստիկանություն»: Քաղաքացիական ակտիվիստները նաև արձանագրում են` մարզերում ոստիկանների իրավագիտակցությունը ցածր մակարդակի վրա է: Տեսանյութը՝ քիչ ուշ