Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վագոն-տնակներում էլ են վարձով ապրում (տեսանյութ)

Հասարակություն
f94f495844e3bfe6bc436782c78bffcc

Գյումրու տնակային ավաններում «Շիրակ կենտրոնի» ամենօրյա ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք անօթևան ընտանիքներ բնակվում են ոչ թե սեփական վագոն-տնակներում, այլ վարձով: Նրանց թվում կան այնպիսիները, որոնք Գյումրի են տեղափոխվել այլ համայնքներից, այդ թվում նաև՝ այլ մարզերից: Կան նաև ընտանիքներ, որոնց վագոն-տնակները վաղուց շարքից դուրս են եկել ու դարձել են բնակության համար ոչ պիտանի, և նրանք ստիպված տեղափոխվել են բնակվելու համեմատաբար բարվոք վիճակում գտնվող այլ ժամանակավոր կացարաններ: Այդ անօթեւանները հիմնականում ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում և երբևէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայացվող տեսանյութը բազմազավակ մի ընտանիքի մասին է, որն 8 անձով, իր վագոն-տնակն ամբողջովին շարքից դուրս գալուց հետո վարձակալել և տեղափոխվել է նույն տնակային ավանում գտնվող մեկ ուրիշ ժամանակավոր կացարան, որի իրական տերը վաղուց գտնվում է արտերկրում: «Շիրակ կենտրոն»-ի տեսանյութը՝ ստորեւ