COP17․ ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
Աջակցիր «Ա1+»-ինCOP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերը ստորագրել են շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հռչակագիր։
Փաստաթուղթն ընդգրկում է կենսաբազմազանության պահպանությունն ու վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, կլիմայի փոփոխության մեղմումն ու հարմարվողականությունը, շրջանաձև տնտեսության զարգացումը և թափոնների կառավարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու Սևանա լճի պահպանությանը։ Հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման համար։