Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ վախենում են ցուցմունք տալ». Արամ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
մմմ

«Մարտի մեկի զոհերի արյունը դեռ չի հեռացել մայթերից»,- այսօր «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված բանավեճի ժամանակ ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանը։ Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ եթե Մարտի 1-ը բացահայտվի, մենք կիմանանք, թե իշխանության սխալը որն է եղել, ընդդիմության սխալը՝ որը։ Նա նաև ասաց, որ Մարտի մեկի բացահայտումը կարևոր է ահա թե ինչու. «Ուզում եմ, որ մարդիկ գոնե մխիթարվեին՝ իրենց երեխաներին սպանողին հայտնաբերելով»։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ Մարտի 1-ի մեղավորները հստակ են. «Մարդիկ վախենում են ցուցմունք տալուց, որովհետեւ գիտեն՝ ում են ցուցմունք տալիս՝ ով կազմակերպել է գործը»։ «Մարտի 1-ը յուրաքանչյուր հայի այստեղ ապրելու խնդրի հետ է կապված: Մարտի 1-ից հետո եղել է շատ մեծ արտագաղթի ալիք։ Այս ընթացքում 50000 մարդ լքել է Հայաստանը, և Մարտի մեկը այդ ցեղասպանության մի մասն է կազմում», - նշում է ՀԱԿ խմբակցության քարտուղարը։ Անդրադառնալով Մարտի մեկի զոհերի փոխհատուցմանը՝ Մանուկյանը նշեց. «Եթե Սերժ Սարգսյանը յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին առնվազն 10 000 դոլար փոխհատուցում տա, դա խնդրի լուծում չէ»։ Ասուլիսների բանախոսները հույս հայտնեցին, որ Մարտի մեկն ի վերջո կբացահայտվի։ ՀՀԿ ներկայացուցիչները վերջին պահին հրաժարվել են մասնակցել քննարկմանը՛