Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի կարելի այդպես մեծն Գալուստ Գրիգորիչի նկատմամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
40c484b3d0572dd3416dda5e45c942d6

Ըստ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի՝ Մարտի մեկին իշխանության եւ ընդդիմության միջեւ եղած բախումների բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրել ու դրա համար պետք է ստեղծվի ժամանակավոր հանձնաժողովը: «Դիմում եմ Գլխավոր դատախազին, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հրավիրեն հարցաքննության»,- հայտարարեց Հայկ Բաբուխանյանը: Իսկ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մինչ իր ելույթը հեգնեց. «Անկեղծ ասած՝ Բաբուխանյանի ելույթից հետո՝ նման փաստարկված, համոզիչ, դժվար է արձագանքելը: Իշխանությունը մարտի մեկին հակասահմանադրական, հակաօրենսդրական գործողություններ է կատարել»: Այս հայտարարությունը դուր չեկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին եւ նա տեղից սկսեց ռեպլիկներ թույլ տալ: «Չընդհատեք ինձ, թեեւ դա ձեզ բնորոշ է»,- արձագանքեց Լյուդմիլա Սարգսյանը՝ ավելացնելով, թե այս քվեարկությունը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, յուրաքանչյուրի անհատական որոշումն է: Իշխանությունը զուր է հույս դնում ժողովրդի համբերության վրա: Հիշեք Ուկրաինայի դեպքերը: Այսքանը Գալուստ Գրիգորիչ»: Նրա վերջին այս խոսքերը բուռն ծիծաղ առաջացրին դահլիճում: «Խնդրում եմ՝ կոռեկտ լինել գործընկերների նկատմամբ: Չի կարելի այդպես մեծն Գալուստ Գրիգորիչի նկատմամբ»,- ժպտալով ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: