Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում էր (տեսանյութ)

Քաղաքականություն
30eb9c743b1ea47bfadaaf36ed14b811

"Ժառանգություն" կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 26-ին քայլել է Գյումրու փողոցներով, եղել սբ Յոթ Վերք եկեղեցում, այնուհետ հանդիպել գյումրեցիների հետ: "Այցս ոչ ֆորմալ է, ես Գյումրի գալու համար պատճառ ու առիթ չեմ որոնում, սա իմ քաղաքն է, Շիրակն իմ մարզն է",-ասել է "Ժառանգության" առաջնորդն ու անդրադարձել երկրի ներկա ներքաղաքական իրավիճակին, քաղաքական ուժերի կողմից իրականացվող տարբեր գործողություններին: Մարտի մեկին "Ժառանգությունը" ձեռքերը ծալած չի նստելու: Միացյալ հրապարակ. սա է առաջարկում Րաֆֆի Հովհաննիսյանն ու միաժամանակ նշում, Հայաստանը Ուկրաինա չի դառնա, միացյալ հրապարակն էլ Մայդան չի դառնա, քանի դեռ ժողովուրդն այդ չի ցանկանա: Դիտեք «Ցայգի»  տեսանյութը: