Հրիսթեան հանձնեց հավաստագրերը
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը: Դեսպան Հրիսթեայի խոսքերով, դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցները կդառնան «ԵՄ-ն Հայաստանում» ակումբի շրջանավարտ: «Մենք ունենք ակումբի առաջին շրջանավարտների խումբ, որին ներկայացվել են Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության տարբեր ասպեկտները», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Հույս ունենք, որ «ԵՄ-ը Հայաստանում» ակումբը հարթակ կդառնա ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ քննարկումների համար»: «ԵՄ-ն Հայաստանում» ակումբը հիմնվել է ազդեցիկ և բանիմաց շրջանավարտների ցանց ստեղծելու նպատակով: Ակումբի գործունեությունը ներառում էգրավիչ դասընթացն ու օգտակար ցանցային միջոցառումները ավագ պաշտոնյաների և հայաստանյան հասարակության ճանաչված ներկայացուցիչների համար: Դասընթացների նպատակը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ վստահելի տեղեկատվության տարածումն է: Մասնակիցներն էին Հայաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ, առաջատար լրագրողներ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ակադեմիական, գործարար և կրոնական շրջանակների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: ԵՄ կենտրոն