Մարգարիտ Եսայանի հոգեբանական վերլուծությունները (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց պատգամավորների 1/3-ի ներկայացրած «Գազի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, մինչ կշարունակեր երեկ ընդհատված իր ելույթը, հայտարարեց, որ երեկ իրեն բավականին զվարճացրել էին որոշ գործընկերների արած հոգեբանական մեկնաբանությունները. «Դրանից հետո բացեցի հոգեբանության դասագրքերը եւ կարդացի պարանոյա հիվանդության մասին: Այն ունի մեծամոլական ախտանիշ, այդ հիվանդությամբ տառապող մարդիկ սովորաբար կոկիկ տեսք են ունենում ու արտաքնապես որեւէ կերպ չեն դրսեւորում իրենց հիվանդությունը: Հավատացեք, որ համարժեք հոգեբանական կամ հոգեբուժական վերլուծություններ կլինեն, եթե եւս մեկ անգամ կրկնվեն նման մեկնաբանությունները»: Տիկին Եսայանը ամենայն հավանականությամբ նկատի ուներ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունները՝ ուղղված իրեն։ Պարոն Զուրաբյանն արձագանքել էր իր հասցեին ՀՀԿ պատգամավորի արած գնահատականներին՝ Ուկրաինայի զոհերի հիշատակը հարգելու մասին Զուրաբյանի առաջարկից հետո։