Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատաղի հրաձգություն Կիևում. արդեն՝ 35 զոհ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkkkkk

Կիևում ոստիկանության և ցուցարարների միջև զինված հակամարտություն է։ Կան բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ի ռուսական ծառայությունը : Կան չհաստատված տեղեկություններ տանիքներից դիպուկահարների կրակոցների և զոհերի մասին: Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաստատում է դեռեւս 7 զոհի փաստը։ Այսպիսով՝ պաշտոնական տվյալներով երեքշաբթի օրվանից մինչ այս պահը զոհերի թիվը հասնում է 35-ի։ Ցուցարարները նշում են, որ ոստիկանությունը կրակել է «Ուկրաինա» հյուրանոցի վրա, որում գտնվում է առաջին օգնության բուժկետը: Մայդանցիները Բի-Բի-Սի-ի թղթակցին ցույց են տվել Կալաշնիկով հրացանի և Մակարով ատրճանակի փամփուշտներ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ փետրվարի 20-ին հիվանադնոցներ է տեղափոխվել 50 ոստիկան, 30-ը ստացել է հրազենային վնասվածքներ, 3-ը զոհվել է: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի իշխանություններին խորհուրդ է տվել կենտրոնանալ, որպեսզի նրանց վրա ոտքեր չմաքրեն, ինչպես փալասի վրա, ինչպես նաև խորհուրդ է տվել պաշտպանել իրավապահ կառույցները: «Միայն այդ դեպքում է հնարավոր զարգացնել ամբողջական տնտեսական համագործակցություն»,- վստահություն է հայտնել վարչապետը: