Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ում աշխատավարձ կտան

Քաղաքականություն
90cbe33e148c8189eb7486c4d9a9fc80

Այսօր մինչեւ աշխատանքային օրվա ավարտը «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ կստանան։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց «Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ 15 ամիսների աշխատավարձերի վճարման պահանջով  բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի, այնուհետեւ Նախագահական նստավայրի առջեւ։ Թեեւ նաիրիտցիները պահանջում էին նաեւ հստակ ժամանակացույց՝ պարտքերի մարման համար, սակայն այն ուշադրության չի արժանացել։ Միայն խոստացել էին մեկ ամսվա աշխատավարձի վճարում։ Ի դեպ, արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, նաիրիտցիները աշխատավարձ են ստանում միայն բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո։