A
A
Անրի Ռենոյի կոչը հայ ուսանողներին (տեսանյութ)
Հայ ուսանողների համար ֆրանսիան մեծ հետաքրքրություն է վայելում՝ համոզված է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նրա տվյալներով` եվրոպական երկրների շրջանում հայերն ամենաշատը հենց ֆրանսիայում են ուսուցանում: 2011-2012թթ. ֆրանսիական բուհերում գրանցված է եղել ավելի քան 1000 հայ ուսանող: Դեսպանը փաստում է, որ Միջազգային առումով ֆրանսիական բուհական կրթությունը մեծ հետաքրքրություն է վայելում: Այսօր Անրի Ռենոն փոխանցեց, որ իրենք պատրաստվում են մեկնարկել 2014-15թթ. ուսումնական տարիների կրթաթոշակային ծրագիրը: Այս հարցում նա առանձնացրեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը. «Մենք կոչ ենք անում Հայաստանի ուսանողներին գալ և անդամագրվել Ֆրանսիայի բարձրագույն ուսումնական կրթօջախներին»,- նշեց դեսպանը: