Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինան կարող է տրոհվել (տեսանյութ)

Քաղաքականություն
bc30dc1b8372c7f80cc0d315f3c91e70

Քաղաքագետ Արա Պապյանը չի բացառում, որ Ուկրաինան կարող է տրոհվել. «Սա հեշտ մարող պայքար չէ: Ուկրաինան Հայաստան չէ, որ գան հրապարակում ճնշեն, անցնեն: Սա մեծ պետություն է` շատ բնակչությամբ, կոտրելը դժվար կլինի: Արյունահեղ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը խաղաղ տրոհումն է: Ուկրաինացիները, համոզված եմ, համակերպվել են, որ երկիրը կարող է կիսվել; Աշխարհում կան մի շարք արաբական երկրներ, ու ոչ մի խնդիր, եթե2 Ուկրաինա լինի»: Ըստ քաղաքագետի ` սկսվում է նոր սառը պատերազմ, բայց սա նման չի լինելու նախորդին: Պարոն Պապյանը համոզված է, որ Ուկրաինայից շատ բան է կախված. «Սկսվելու է սառը պատերազմ, բայց այս դեպքում ուժերը հավասար չեն լինի, շատ քիչ երկրներ կկանգնեն Ռուսաստանի կողքին: Ուկրաինան դարձել է այն թատերաբեմը, որտեղ բախվում են Արևմուտքի և Ռուսաստանի շահերը: Ուկրաինայից շատ բան է կախված: Եթե Ուկրաինան, ի վերջո, մտնի ռուսական կողմից ղեկավարվող որևէ կառույցի մեջ, բնականաբար մյուս երկրներին նույն ճակատագիրն է սպասվում, եթե ոչ,ապա մյուս երկրները, այդ թվում` Հայաստանը, այլ շանսեր կունենան»; Արա Պապյանը չի կիսում այն կարծիքը, թե ԱՄՆ-ն չի խառնվելու Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին. «Օբաման իր հայտարարությունում պարզ նշել է, որ եթե բռնությունները չդադարեցնեք, ես «ձեր մայրիկը կլացացնեմ»,-եզրափակեց նա։