Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գուրգեն Մարգարյանի հիշատակը զգոնության կոչ է»

Քաղաքականություն
2193cdf64e4dfcfdcb591725cc60d108

«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ. «10 տարի է, ինչ քաջարի հայորդին, հայ զինվորը՝ մեր ընկերը, ննջում է հայրենի հողում: 20 տարի է, ինչ մենք բոլորս ականատես ենք լինում հակառակորդի վայրագ գործողություններին խաղաղ բնակչության հանդեպ. նույնքան խաղաղ, որքան Գուրգենը, երբ քնած էր իր մահճակալին ուղիղ 10 տարի առաջ: Եվ 100 տարի է, ինչ մենք լուռ հանդուրժողականությամբ, սակայն սեղմված ատամներով, սպասում ենք, որ քաղաքակիրթ պետությունների պես կկարողանանք տղամարդավարի հանդիպել, քննարկել և լուծել ծառացած հարցերը: Մենք՝ «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ ներկայացուցիչներս, մեր վրդովմունքն ենք հայտնում ադրբեջանցի ստահակ ռամիլ սաֆարովի՝ (որ մարդկության դեմ է հանցագործություն կատարել) հերոսի կոչումով ազատության մեջ լինելու կապակցությամբ: Մարդասպանություն, իսկ միջազգային ատյանների կողմից նաև ցեղասպանություն որակված արարքի համար ներում ստանալը հրաշալի հարթակ է, որն Ադրբեջան պետությանը մեր երկրի, մեր քաղաքացիների անվտանգության նկատմամբ ոտնձգություններ կատարելու խղճուկ և իրականում անհաջող փորձերի առիթ է տալիս: Գուրգենի լուսավոր ու վառ հիշատակը զգոնության կոչ է և հրահանգ, որ մեզանից յուրաքանչյուրի պատվի հարցն է դարձել. թույլ չտալ, որ «խուժան ամբոխը» կամայականություններ իրականացի մեր պետական սահմանի մոտ, պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, լինելով 21-րդ դարում իրականացված բարբարոսության՝ քնած մարդուն կացնով սպանող, այդ ահասարսուռ արարքը հերոսացնող ցեղի դիմակը պատռողը: Գուրգե՛ն ջան, դու միշտ մեզ հետ ես, մեր սիրելի ընկեր: Դու օրինակ ես, որով մենք դաստիարակելու ենք մեր տղաներին՝ լինել քաջարի, բարձր մարդկային հատկանիշներով, իսկական տղամարդ՝ ինչպես վայել է իրական հային… Գուրգե՛ն ջան, հիշատակդ վառ…» «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ անդամներ 18-ը փետրվարի, 2014 թ. Փետրվարի 19-ին «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է երթ դեպի Եռաբլուր: Մեզ կարող եք միանալ Գուրգեն Մարգարյանի հուշարձանի մոտ (Լենինգրադյան 52 շենքի դիմաց) ժամը 12:30, որտեղից ժամը 13:00՝ այցելություն Եռաբլուր՝ Գուրգեն Մարգարյանին հարգանքի տուրք մատուցելու: