Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ դեսպանատան աշխատակիցը զայրացավ հարցերից. Առավոտ

Քաղաքականություն
Svetlana_Mixaylova

Այսօր Ռուսաստանի դեսպանատանը միգրացիոն օրենսդրության փոփոխության վերաբերյալ հրավիրված ասուլիսին դեսպանատան ներկայացուցիչ Սվետլանա Ստեպանովան խիստ վրդովվում էր, երբ լրագրողները միգրացիայի վերաբերյալ հարցը Մաքսային միության ենթատեքստով էին տալիս: Նմանատիպ հարցերը տիկին Ստեպանովան անընդհատ «ցրում էր», պատճառաբանելով, որ իրավասու չէ նման հարցերի պատասխանել, նման հարցերը դեսպանը կարող է պատասխանել. «Քաղաքական հարցեր մի տվեք: Այնպիսի տպավորություն է, որ ձեզ չեն հետաքրքրում միգրացիոն հարցերը»: Իսկ լրագրողներն ընդամենը հետաքրքրվում էին, թե օրինակ՝ ինչ ընթացքում է վերջերս Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Արթուր Բաղդասարյանի` իր ռուս կոլեգային ուղղված նամակի պատասխանը. Այդ նամակով հայկական կողմը Ռուսաստանից միգրացիոն գործընթացներում հայերի համար արտոնություններ է խնդրում. արդյոք Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելուց հետո ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն կանոններն այլ կլինե՞ն, այս հարցը եւս զայրացրեց ռուս տիկնոջը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ