A
A
Նաիրիտցիները հնարավոր է գնան Բաղրամյան 26
Կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիներից 5-ը փոխեցին իրենց որոշումը և որոշեցին գնալ Էներգետիկայի նախարարություն՝ պարզաբանում ստանալու նախարար Արմեն Մովսիսյանից։ Մինչ այդ նրանք պահանջում էին միայն վարչապետ Տիգրան Սարգսյանին։ 5 պատվիրակները հավաքվածներին կոչ արեցին սպասել կառավարության դիմաց, և եթե նախարարի պարզաբանումը չբավարարի, խոստացան մնալ կառավարության շենքի դիմաց կամ տեղափոխվել Բաղրամյան 26։ Հիշեցնենք , որ արդեն մի քանի ժամ է՝ կառավարության դիմաց իրենց 15 ամիսների աշխատավարձն են պահանջում նաիրիտցիները։