Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոյկոտից հետո օպերայի աշխատակիցներին հրավիրել էին ժողովի (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-opera

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած աշխատանքային ժողովից հետո, դերասանների մեծ մասը հրաժարվում էին որևէ պարզաբանում տալ ։ Թատրոնից դուրս եկող մի քանի տասնյակ աշխատակիցներից ընդամենը մեկ-երկուսը պատրաստակամություն հայտնեցին պատասխանել լրագրողների հարցերին։ Իսկ Մշակույթի փոխնախարարի մասնակցությամբ ժողովը հրավիրվել էր երեկվա բոյկոտից հետո, երբ «Անուշ» օպերայի դերակատարները հրաժարվեցին բեմ դուրս գալ՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային պահումների պատճառով։ Մոտ մեկ ժամ սպասող հանդիսատեսին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությունը տուն ուղարկեց պատճառաբանությամբ, թե դերակատարաներից երեքը հիվանդացել են։   Սահմանադրական դատարանը վիճահարույց կենսաթոշակային պարտադիր դրույթի վերաբերյալ իր որոշումը դեռ չի կայացրել, հետեւաբար հինգ տոկոս պահումները կարող էին չլինել։ «Եթե դատարանը կորոշի` հակասահմանադրական է, ուրեմն մենք կվերադարձնենք այդ գումարները»,- ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը։ Բայց չե՞ք կարծում, որ կարելի էր հարցնել աշխատակիցներին. «Ոչ, ես կարծում եմ պարտադիր չէր հարցնել»,- եղավ պատասխանը։ Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։