Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն չբավարարեց պատգամավորների միջնորդությունը

Քաղաքականություն
dbf47086681895a54e4a4d8c3cf4c7c3

Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների  միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով հունվարի 24-ի իր իսկ կայացրած որոշումը:
 «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով՝ պատգամավորները  միջնորդել էին մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել նաեւ օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը: 
Որոշումն այստեղ