A
A
ԱԺ դիմումը բավարարել են
Փետրվարի 5-6-ը Ռաբաթում/Մարոկկո/կայացած ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ Ազգային ժողովի ՝ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու մասին դիմումը: ՀՀ ԱԺ-ում ֆրանկոֆոնիայի պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացնում է, որ առայժմ պաշտոնական նամակը Երեւան չի հասել։ «Բայց արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ Ազգային ժողովը ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ասոցացված անդամի կարգավիճակը փոխվեց եւ մեր խորհրդարանն այլեւս ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ է»,- ասել է նա։