Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ տապալվեց ԵՄ-Հայաստան փաստաթղթի ստորագրումը. «Ազատություն»

Քաղաքականություն
ef7e1dcec28e82202b1d4f555f5a8f9b

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստն ավարտվել է առանց հայտարարության։ Ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանի փոխանցմամբ, եթե հայկական պատվիրակությունը դիվանագիտական ճկունություն ցուցաբերեր, ապա Հայաստանի շահերը չոտնահարող հայտարարություն կընդունվեր: Ի դեպ, պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը «Երկրի» հետ զրույցում նույնպես տեղի ունեցածում մեղավոր է համարել իշխող Հանրապետականի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանին: «Իմ առաջին տպավորությամբ` մեր հանձնաժողովի ղեկավարը դերակատարում ունեցավ չստորագրման մեջ: Ինչ-որ տեղ նրա միանձնյա դիրքորոշման պատճառով այս ամենը տեղի ունեցավ»,- ասել է Վարդանյանը՝ պնդելով, որ Ղարաբաղի վերաբերյալ երեք դրույթ է եղել, որոնցից մեկն էր խնդրահարույց և հնարավոր էր չեզոքացնել: Հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առայժմ չի ցանկանում հակադարձել ընդդիմադիրների մեղադրանքներին՝ խոստանալով իր պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում հրավիրվելիք ասուլիսում: Մանրամասներն    այստեղ