Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

"Дождь"–ը փակվում է

Քաղաքականություն
tvrain

Արբանյակային "Триколор ТВ" –ն եւս դադարեցնում է պայմանագիրը ռուսական "Дождь"–ի հետ, եւ մեկ շաբաթից կդադարեցվի հեռուստաընկերության հեռարձակումը։ Ըստ "Дождь"– ի ղեկավարության՝  սա հեռուստաընկերության փաստացի  մահն է։ Մյուս օպերատորներն արդեն իրենց փաթեթներից հանել են "Дождь"–ը։ Իսկ պատճառը ընկերության անցկացրած մի հարցումն է, որը համապատասխան մարմինը համարել  է ԶԼՄ –ի օրենքի խախտում։ ՀԸ ինտերնետային կայքը հրապարակել է հարցում , որում Հայրենական  պատերազմի տարիներին Լենինգրադի պաշարման հետ կապված այլ կարծիք է հնչել։ Ալիքը Լենինգրադի շրջափակումը վերացելու 70-ամյակի առթիվ խնդրել էր հեռուստադիտողներին պատասխանել հետեւյալ հարցին՝ արժե՞ր արդյոք հանձնել քաղաքը՝ բնակիչներին փրկելու համար: