A
A
«Մադրիդյան սկզբունքները զիջում է Տեր-Պետրոսյանի առաջարկածին» (տեսանյութ)
«Այբ-ֆե»-ի տաղավարում ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն է։ Ճի՞շտ վարվեց արդյոք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 16 տարի առաջ հրաժարական տալով։ «Դժվար է գնահատական տալ՝ ճիշտ է արել հրաժարվելով, թե ոչ, եթե հաշվի առնենք, որ ավելի վատ եղավ, բայց եթե կա կարծիք, որը պաշտպանում են երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը, դժվար է նման պայմաններում կառավարել»,-մեկնաբանում է ՀԱԿ արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը։ ԼՂ հիմնախնդրին առնչվող այն փաստաթուղթը, որ հիմա սեղանին է՝ Մադրիդյան սկզբունքները, բոլոր առումներով զիջում է 1998-ի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկածին՝ կարծում է Վլադիմիր Կարապետյանը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում քիչ անց