Կոչ են անում կախել Յանուկովիչին
Այսօր հայտնի է դարձել, որ ուկրաինական ընդդիմության՝ «Спильна справа» կազմակերպության առաջնորդ Ալեքսանդր Դանիլյուկը փախել է Լոնդոն։ Ընդդիմադիրի նկատմամբ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով հայտարարվել է հետախուզում ամբողջ Ուկրաինայի տարածքում։ Նույնիսկ փախուստի ընթացքում ընդդիմադիր Դանիլյուկը պատրաստվում է կոորդինացնել իր նախաձեռնած շարժման գործողությունները։ Երեկ՝ փետրվարի 2-ին, Ուկրաինայի կենտրոնական փողոցներում տեղի է ունեցել ընդդիմության ներկայացուցիչների բողոքի երթը, որի ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները հնչեցնում էին «Օդեսա, կանգնիր, Յանուկովիչ, նստիր», «Յանուկովիչ շանը կախենք ծառից», «Հեղափոխություն, հեղափոխություն, հեղափոխություն» և նմանատիպ այլ կոչեր։ Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայում ուժի մեջ է մտել համաներման մասին օրենքը։ Օրենքի համաձայն՝ եթե ընդդիմությունը կատարի պահանջները 15 օրվա ընթացքում, ապա բոլոր ձերբակալված ցուցարարներին ազատ կարձակեն։ Դրա համար ցույցի մասնակիցները պետք է ազատեն պետական և տեղական ինքնակառավարման բոլոր գրաված շենքերը, ինչպես նաև բացեն կենտրոնական Գրուշեվսկոյ փողոցը։