«Ժառանգության» անդամը հեռացավ կուսակցությունից. Aravot.am
«Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միության անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է կուսակցության շարքերը լքելու մասին: «Հիմնական տարաձայնությունները կուսակցության կուրսի հետ սկսվեցին երկու տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ կտրականապես համաձայն չէի այն նախընտրական ցուցակի հետ, որը ներկայացվեց ԿԸՀ: Այդ պատճառով չմասնակցեցի նույնիսկ քարոզարշավին, այլ մասնակցեցի միայն մեծամասնական թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի քարոզարշավին: Տարաձայնություններ եմ ունեցել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների հետ` նախագահական ընտրությունների հետընտրական փուլում, այդ թվում Վովա Գասպարյանի հետ աղոթելու հետ կապված: Բավականին շատ անհամաձայնություններ ունեի «Բարեւ Երեւան» Դաշինքի սահմաններում, սկսած ցուցակից, որն, ըստ ավանդույթի, բավականին անհաջող էր:Այդ ցուցակում ինձ պահեց միայն այն, որ ցուցակի առաջին համարը Արմեն Մարտիրոսյանն էր: Բայց համաձայն չեմ եղել Դաշինքի քարոզարշավի ձևաչափի, գործողությունների ծրագրի հետ»,- Aavot.am-ի հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, 7 տարի «Ժառանգության» անդամ լինելով՝ հեռանում է հիասթափված Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ