ՄՄ-ին միանալուն ուղղված գործողություններն իրավաչա՞փ էին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Վարչական վերաքննիչ դատարան էր ներկայացրել վերաքննիչ բողոք` պահանջով բեկանել ՀՀ Վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր Ս. Սարգսյանի գոծողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումի ընդունումը: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանը միանալուն ուղղված գործողությունները: 2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել էր հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում: Համաձայն չլինելով որոշման հետ` 2013 թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպության կողմից ՀՀ վարչական վերաքննիչ դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոք, որը վարույթ էր ընդունել 2013 թ. դեկտեմբերի 27-ին: 2013 թ. հունվարի 31-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է վարչական վերաքննիչ դատարանի` այս գործով կայացրած որոշումը: Ավելին՝ այստեղ