Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են մերոնք կանխել դիվերսիան. Yerkir.am (տեսանյութ)

Քաղաքականություն
դիվեռսիա

Հարավարևելյան ուղղություններում` Հադրութի հենակետերի ուղղությամբ իրականացված դիվերսիոն հարձակումները, որոնց մամուլը գրեթե չանդրադարձավ, կանխվել են չեզոք գոտու տարածքում: Տարի ու կես ծառայության մեջ գտնվող Արսենը պատմում է, թե ինչպես են կանխել հակառակորդի դիվերսիոն գործողությունները: Նա առաջինն է օգնության հասել է իր ընկերոջը, որի ուղղությամբ կրակ էին բացել ադրբեջանցիները: Yerkir.am-ի հետ զրույցում Արսենը պատմեց, որ հակառակորդը, թիկունքից շրջանցելով, մոտեցել է իրենց հենակետին: Հերթափոխ իրականացնող զինվորը ինչ-որ ձայներ է լսել ու շարժվել դրանց ուղղությամբ: Այդ պահին հակառակորդը կրակ է բացել նրա ուղղությամբ: «Այդ պահին մենք խրամատներում էինք, այնպես դիրքավորվեցինք, որ կարողանայինք օգնել մեր ընկերոջը: Կրակ բացեցինք հակառակորդի ուղղությամբ, մինչև մնացածները հասան մեզ օգնության»,- պատմում է Արսենը: Նա նաև նշեց, որ հայ հետախույզներն ավելի վաղ էին նկատել հակառակորդին եւ նույնպես շտապել են օգնության: 12-20 րոպե տևած փոխհրաձգությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել` թողնելով զենք-զինամթերք: Ավելին՝ այստեղ